Tesla-ն դարձավ ամենաթանկ ավտոարտադրողը

Tesla-ն դարձավ ամենաթանկ ավտոարտադրողը

Ինչպես որ սպասում էինք, դա տեղի ունեցավ: Tesla-ն դարձավ աշխարհի ամենաթանկ ավտոարտադրողը: Եթե ավելի կոնկրետ ասենք, ապա Tesla-ի շուկայական կապիտալը հիմա ավելին է, քան Toyota-ն: Դա էլ իր հերթին նշանակում է, որ ամերիկյան գիգանտը առաջատարի դիրքերում է տվյալ ոլորտում:
Tesla-ի արժեթղթերն աճել են ավելի քան 6%-ով՝ հասնելով 1000 դոլարի, այսինքն ընկերության շուկայական կապիտալը կազմում է 185.3 միլիարդ դոլար: Toyota-ի այդ ցուցանիշը կազմել է 178.7 միլիարդ, երրորդ տեղում Volkswagen-ն է՝ 85.5 միլիարդ դոլար կապիտալով:
Ընդամենը մեկ տարվա մեջ Tesla-ի արժեթղթերն աճել են ավելի քան հինգ անգամ, ու դա այն ֆոնի վրա, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ընկերությունում զգալի անկում էր գրանցվել:

Թեգեր: auto