Թռչող մոտոցիկլետը վթարի է ենթարկվել փորձարկման ժամանակ (տեսանյութ)

Թռչող մոտոցիկլետը վթարի է ենթարկվել փորձարկման ժամանակ (տեսանյութ)

Ռուսական Scorpion հովերբայքի (թռչող մոտոցիկլետ) Դուբայում տեղի ունեցած փորձարկումը զավեշտալի ավարտ է ունեցել։ Այն վթարի է ենթարկվել։ Վթարի տեսագրությունը սկզբում հրապարակվեց YouTube-ում, իսկ հետո հասանելիությունն այդ հոլովակին սահմանափակեցին։ Սակայն այդ նույն ժամանահատվածում կայքում հայտնվեցին այդ տեսագրության պատճենները։

Ինչպես հաղորդում է N+1-ը, փորձարկումներն անց էին կացվում Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսի փորձադաշտում, որը տեղափոխվել է 2021 թվկան։ Սկզբում թռիչքը նորմալ էր անցնում։ Հովերբայքը օդաչուի հետ միասին բարձրացել էր մինչև 30 մետր։ Սակայն սարքավորումն ինչ-որ պահից դադարում է բարձրություն հավաքել ու սկսում է կողքի վրա շուռ գալ։ Երբ օդաչուն նրան ուղղորդեց դեպի առաջ, Scorpion-ը սկզբում ենթարկվեց, սակայն հետո էլի սկսեց ընկնել։ Սկզբում առաջ էր գնում, հետո, անկախ իրենց տված հրամաններից։ Արդյունքում հովերբայքը հարվածեց ասֆալտին ու շրջվեց։ Hoversurf ընկերությունից հայտնեցին, որ վթարի պատճառը բարոմետրի խափանումն էր։ Դրոններում այն օգտագործվում է մթնոլորտային ճնշումով բարձրությունը որոշելու համար։

Թեգեր: New, scorpion