PlayStation 5. ի՞նչ նոր բան կա

PlayStation 5. ի՞նչ նոր բան կա

Sony-ն վերջապես ներկայացրեց այսքան երկար սպասված PlayStation 5 խաղային ապարատը։ Նոր մոդելը ներկայացվեց Future of Gaming օնլայն միջոցառման ժամանակ։ Սարքում այլևս ուղիղ գծեր չկան, դրանց փոխարեն հիմա ալիքաձև եզրեր ու կորեր են։

Տեխնիկական բնութագիրը ընկերությունը բացահայտել էր դեռ մարտին։ Այն համալրցած է 825 ԳԲ գերարագ SSD քարտով, տվյալների փոխանակաման արագությունը 5․5 ԳԲ վայրկյան է։ Բացի դրանից սարքավորման մեջ ներդրել են 8 միջուկանի պրոցեսոր, 10․28 տերաֆլոպս հզորությամբ վիդեոքարտ, գերարագ GDDR6 օպերատիվ հիշողություն։ Սարքավորումը երկու տարբերակով՝ լազերային սկավառակի հնարավորությամբ ու առանց դրա։

Պրեզենտացիայի ժամանակ ցուցադրվել են նաև սարքվորման աքսեսուարները՝ Dualsense գեյմփադ, ականջակալներ, տեսախցիկ ու հեռակառավարման վահանակ։ Dualsense-ի մասին ընկերությունը ամենայն մանրամասնությամբ պատմել է 2019-ի հոկտեմբերին։

PlayStation 5-ի թողարկումը նախատեսվում է 2020 թվականին։ Գնի ու կոնկրետ ամսաթվի մասին ինֆորմացիա չկա։

Պրեզենտացիայի մեծ մասը նվիրված էր խաղերին։ Մի ամբողջ ժամ Sony-ն ցուցադրեց ապագա խաղերի թրեյլերները՝ ինչպես մեծ պրոյեկտների, այնպես էլ անկախ ծրագրավորողների աշխատանքները։

Spider-Man – Miles Morales

Resident Evil – Village

Horizon  – Forbidden West

Bethesda 

Hitman

Demon’s Souls

Stray 

Solar Ash – Hyper Light Drifter

Pragmata 

NBA 2k21

Gran Turismo 7

Ratchet & Clank – Rift Apart

GTA Online

Թեգեր: Game, New, PlayStation 5