TikTok-ի համար մեկ մրցակցին արգելափակեցին

TikTok-ի համար մեկ մրցակցին արգելափակեցին

Google-ը, պլագիատի մեջ մեղադրանքից հետո, Play Store-ից ջնջեց Zynn հավելվածը։ Այս մասին հաղորդում է Financial Times ամսագիրը։ Հունիսի 9-ին մի քանի ինֆլյուենսերներ պատմել են Wired-ին, որ այդ ծառայությունում առանց թույլտվության ներբեռնել են իրենց հոլովակները, որոնք ավելի վաղ հրապարակվել են TikTok-ում։

Լեհ պարող Մակս Մազուրեկը, ով TikTok-ում 189 հազար բաժանորդ ունի, պատմել է, որ Zynn-ում օգտահաշիվ չի բացել, սակայն ինչ որ մեկն օգտագործում է իր անունն ու այնտեղ հոլովակներ է հրապարակում։

Zynn-ը թողարկվեց այս տարվա մայիսի սկզբին, չինական Kuaishou ստարտափի կողմից։ Այն ԱՄՆ-ում դարձավ ամենապոպուլյար հավելվածը, որն օգտագործում են iPhone -ների ու Android-ով աշխատող հեռախոսների վրա։ Wired-ը նշում է, որ հրապարակված հոլովակներից շատերի վրա  ամսաթիվ կա նշված, որոնք ապացուցում են, որ հոլովակը հրապարակվել է ավելի շուտ, քան թողարկվել է այդ հավելվածը։

«Մենք խոստովանում են, որ այդ հարցում որոշ բացթողումներ ենք ունեցել»,- ասել են Zynn FT-ի սեփականատերերը։ Նրանք նշել են, որ հավելվածը չունի այնպիսի տեխնոլոգիական լուծում, որը հնարավորություն կտա որոշել, արդյո՞ք հոլովակները վերցվել են այլ հարթակներից։ Հիմա հավելվածում հատուկ էջ են ավելացրել, որտեղ օգտատերերը կարող են բողոքել որևէ հոլովակի համար, եթե այն խախտել է հեղինակային իրավունքները, սակայն չգիտեն, կօգնի՞ դա վերկանգնվել Google-ի հարթակներում, թե ոչ։

Zynn-ի գաղափարն ինքնին պլագիատ է։ Այն TikTok-ի գրեթե ամբողջական պատճենն է, սակայն օգտատերերը հոլովակներ դիտելու ու ընկերներին հրավիրելու համար գումար են ստանում։ Յուրաքանչյուր հրավիրված մասնակցի համար օգտատերերը ստանում են 20 դոլար, իսկ երբ նրանց քանակը դառնում է 5, ևս 10 դոլար։ Բայց միայն այն դեպքում, եթե նրան ռեգուլյար օգտվում են հավելվածից։

Թեգեր: TikTok, Zynn