Վաճառքի է հանվել հանրահայտ Spot ռոբոտ-շունը

Վաճառքի է հանվել հանրահայտ Spot ռոբոտ-շունը

Ամերիկյան Boston Dynamics ընկերությունը սկսում է հայտնի Spot ռոբոշան վաճառքը, որը վերջին մի քանի տարում նախագծման փուլում էր գտնվում:

Boston Dynamics-ի ինժեներներն իրենց ռոբոտին գնահատել են 74500 դոլար: Ներկա պահին ցանկացողներին առաջարկում են նախապես բաժանորդագրվել ու պատվիրել՝  ինժեներների հաշվին փոխանցելով ընդամենը 1000 դոլար: Առաքումը կսկսվի 6-8 շաբաթվա ընթացքում:

Spot-ն առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում: Մնացած ցանկացողներին առաջարկում են անմիջապես կապվել վաճառքի կենտրոնի հետ ու քննարկել այլ երկրներ առաքման հնարավորությունը:

Այն հիմնականում նախատեսված է նախագծող-ինժեներների համար, որպեսզի նրանք սովորեն ճկուն նյութերի ու ռոբոտների հետ աշխատել: Այս ռոբոտը կարողանում է բարձրանալ և իջնել աստիճաններով, տեղաշարժվել այնպիսի տեղանքով, որը հարթ չէ ու լի է խոչընդոտներով ու բավականին համեստ գաբարիտներ ունի: Դրա համար էլ հեշտ է օգտագործել շինությունների ներսում:

Թեգեր: Boston Dynamics, Spot