Ի՞նչ նոր բան կա Zoom-ում

Ի՞նչ նոր բան կա Zoom-ում

Տեսազանգերի Zoom ծառայությունը խոստացել է ներդնել երկկողմ գաղտնագրման համակարգը բոլոր օգտատերերի համար: Այս մասին հայտնում են ընկերության պաշտոնական բլոգում:

Հիշեցնենք, որ պանդեմիայի պատճառով այդ ծառայության պահաջարկն ուղղակի հասել էր ամպերին: Ու դրան զուգահեռ ավելացան նաև խնդիրները, ավելի ճիշտ դրանք երևան եկան:

Մայիսի սկզբին ընկերությունը հայտարարեց, որ գնում է  Keybase բլոքչեյն ստարտափը, որն իր գործունեությունը ծավալում էր երկկողմ գաղտնագրման ոլորտում, սակայն ասացին, որ այն հասանելի կլինի միայն վճարովի բաժանորդներին:

Հունիսի սկզբին ընկերությունում մեկ անգամ ևս հայտարարեցին, որ գաղտնագրումը հասանելի է լինելու միայն վճարովի ծառայությունից օգտվողների համար: Այս դիրքորոշումը բացատրում էին նրանով, որ ծառայությունից կարող են օգտվել տարատեսակ հանցագործները, որպեսզի չբացահայտվեն: Սակայն ավելի քան 70 հազար մարդ ստորագրահավք սկսեցին, որպեսզի ծառայությունը հասանելի դառնա նաև անվճար օգտատերերի համար, գրում է  TJ-ն:

Հիմա արդեն Zoom-ը հայտարարել է, որ նոր հնարավորության թեստավորումը տեղի կունենա հուլիսի սկզբին ու հասանելի կլինի բացառապես բոլոր  օգտատերերի համար: Ընդ որում, ավնճար հաշիվների օգտատերերը պետք է նույնականացման գործընթաց անցնեն, հաստատելով իրենց հեռախոսահամարը, գրում է The Verge-ը:

Թեգեր: security, zoom