Հայկական ռոբոտը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

Հայկական ռոբոտը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

Հայկական արտադրության ռոբոտն արդեն հայտնվել է միջազգային հանրության խոշորացույցի տակ: Ռոբին ռոբոտը, որն աշխարհի ամենասիրուն արարածներից մեկն է հայտնվել է Forbes ամսագրում, որպես կորոնավիրուսի դեմ պայքարող արդյունավետ տեխնոլոգիա: Չէ, ռոբոտը չի ախտորոշում կամ չի բուժում վիրուսը: Նրա ցուցադրած աջակցությունն ավելի շատ հոգեբանական է, ընդ որում, ամենախոցելի խմբերից մեկին՝ երեխաներին: Ռոբին ռոբոտը օգնում է երեխաներին հաղթահարել վախը հիվանդանոցներից` կորոնավիրուսի այս ծանր շրջանում:Հայկական ստարտափը 2020 թվականին արժանացել էր ՀՀ ԲՏԱ նախարարության նորարարական դրամաշնորհին և հաղթել է ուղեգիր դեպի համաշխարհային ձեռներեցության դպրոցներից` Դրեյփերի համալսարան։

Թեգեր: Armenia, Forbes, Robbin, Robot