Պավել Դուրովը բողոքել է Apple-ից ու Google-ից

Անմիջապես այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը հակամենաշնորհային հետաքննություն սկսեց Apple ընկերության App Store օնլայն խանութի մասով, բազմաթիվ ընկերություններ սկսեցին բողոքել խանութի վարած քաղաքականությունից: Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը նույնպես անմասն չմնաց, և քննադատեց ոչ միայն Apple-ին, այլև Google-ին:

<<Apple և Google ընկերությունները խելահեղ միջնորդավճար են մտցրել՝ 30% յուրաքանչյուր վաճառքից ու յուրաքանչյու սմարթֆոնից: Արդյունքում՝ օգտատերերն ավելի բարձր գին են վճարում, ստարտափներն ու ամբողջական արտադրությունները կամ կործանվում են, կամ ընդհանրապես չեն ծնվում: Կարգավորողներն այս աբսուրդն արդեն տասը տարի է ինչ աչքաթող են արել>>, գրել է Դուրովն իր թվիթերյան միկրոբլոգում:

Telegram-ի հիմնադիրն առաջարկել է խնդիրը լուծել ալտերնատիվ տարբերակով, այսինքն հավելվածները տեղադրեն անձամբ հեղինակները, կամ էլ դա անեն այլընտրանքային հարթակներով, գրում է TJ-ն: