Նոր iOS 14-ով,կարգավորումները կարող եք փոխել հեռախոսի կափարիչին հպվելով

Նոր iOS 14-ով,կարգավորումները կարող եք փոխել հեռախոսի կափարիչին հպվելով

Apple ընկերությունը ներկայացրեց նոր iOS 14-ն իր բոլոր հնարավորություններով։ Բազմաթիվ նորարարությունների մեջ աչքի է ընկնում հատկապես մեկը։ Դուք կարող եք ստիպել Ձեր սմարթֆոնին անել այս կամ այն գորշողությունը, ընդամենը մատով երկու անգամ թխկթխկացնելով կափարիչի վրա։

Կարգավորումների մեջ ավելացել է «Հետադարձ հպում» կամ Back Tap բաժինը։ Այն թույլ է տալիս կարգավորել կրկնակի կամ եռակի հպումը կափարիչի վրա, րպեսզի դրանից հետո այն կատարի այն գործողությունը, որը դուք նախապես ընտրել եք կարգավորումներից։ Ցուցակում ընդգրկված են այնպիսի գործողություններ, որպիսիք են ծանուցումների ցանկը ցուցադրելը, Siri-ի թողարկումը, սքրինշոթ անելը, լուսամփոփը միացնելն ու ձայնի կարգավորումը։ Կրկնակի կամ եռակի հպումով անհնար է թողարկել ինչ-որ կոնկրետ հավելված։ Կարևոր է նշել, որ Android-ով աշխատող որոշ սմարթֆոնների վրա այս հնարավորությունն արդեն վաղուց կա, ու զարմանալի է, որ Aplle-ն այն որոշեց ներկայացնել հենց պրեզենտացիայի ժամանակ։

Թեգեր: Apple, iPhone