Olympus-ը վայր է դնում զենքերը

Olympus-ը վայր է դնում զենքերը

Հետաքրքիր լուր, հատկապես բյուջետային տեսախցիկների սիրահարների համար։ Olympus -ը հայտարարել է, որ ցանկանում է դուրս գալ տեսախցիկների բիզնեսից։ Japan Industrial Partners ընկերությունը, որը Sony-ից գնեց VAIO համակարգչային բիզնեսը, ընկերության հետ հուշագիր են ստորագրել, համաձայն որի Olympus-ն ամբոջովին ընկերությանն է փոխանցում իր բաժնետոմսերը։

Լուսանկարների մշակման սեգմենտը Olympus-ի բիզնեսի շատ փոքր մասն էր միայն։ Ընկերությունը մեծամասամբ կենտրոնացել է բժշկական սարքավորումների մատակարարման վրա։ Անցյալ տարի ընկերության ղեկավարը հայտարարել էր, ու լուսանկարչական սարքերի հատվածը չի փակվելու, թեև դրանից հետո աստիճանաբար սկսեց մեղմել իր հայտարարությունն ու կլորացնել սուր ծայրերը։

Olympus-ը հայտարարել է, որ ձեռնարկել էր թվային տեսախցիկները մրցակցության մեջ պահելու համար բոլոր միջոցները։ Սակայն շուկայի փոքրացումը, հիմնականում սմարթֆոնների պատճառով ու ավելի հզոր մրացակիցները դուրս մղեցին նրան շուկայից։

Թեգեր: Camera, Olympus