WhatsApp-ի վճարային համակարգը արգելափակել են

WhatsApp-ի վճարային համակարգը արգելափակել են

WhatsApp մեսենջերը հունիսի 15-ին Բրազիլիայում թողարկել է նոր հնարավորություն, որի միջոցով հնարավոր է անմիջապես մեսենջերից վճարումներ կատարել։ Մեսենջերից վճարումները կատարվում են Facebook Pay վճարային համակարգի միջոցով, որը թողարկվել էր անցյալ տարի։

Սակայն բրազիլացիներն այս նորությունը երկար չվայելեցին։ Ինչպես հաղորդում է Bloomberg պարբերականը, Բրազիլիայի Կենտրոնական բանկն արգելափակեց այդ հնարավորությունը, որպեսզի պահպանի վճարային համակարգի մրցունակ ու թափանցիկ համակարգը։

Bloomberg-ի անոնիմ աղբյուրի խոսքերով, նման որոշումն անակնկալ էր մեսենջերի համար, քանի որ WhatsApp-ը մշտապես կապի մեջ է եղել Բրազիլիայի Կենտրոնական բանկի հետ։

Իսկ Բրազիլիայի գլխավոր ֆինանսական կառույցում հայտարարել են, որ այս արգելափակումը թույլ կտա նրանց ժամանակ շահել ու գնահատել բոլոր ռիսկերը։

Թեգեր: New, WhatsApp