Call Of Duty: Mobile-ը գերազանցել է բոլոր ռեկորդները

Call Of Duty: Mobile-ը գերազանցել է բոլոր ռեկորդները

Ինչպես վերջերս պարզ դարձավ, առաջին 265 օրերի ընթացքում Call of Duty: Mobile խաղը ներբեռնել են ավելի քան 250 միլիոն անգամ։ Դրանք ներբեռնել են հիմնականում Android և iOS համակարգերով աշխատող սարքերի վրա։

Խաղը գերազանցեց իր հիմնական մրցակցի՝ PUBG Mobile-ի նախկին ռեկորդը՝ 236 միլիոն ներբեռնում։ Ընդ որում,  Call Of Duty: Mobile-ն ավելի շատ եկամուտ է բերել, քան ցանկացած այլ մոբայլ շութեր՝ Battle Royale ժանրում։

Առաջին 265 օրերի ընթացքում խաղի եկամուտը կազմել է 327 միլիոն դոլար, որը 78%-ով ավելի է, քան PUBG Mobile-ինը, և 83%-ով ավելի շատ է, քան Fortnite Mobile-ը։ Ամենահաջող ամիսը եղել է 2019-ի հոկտեմբերը՝ 55 միլիոն դոլարով, հետո՝ 2020 թվականի մայիսը՝ 53 միլիոն դոլարով։ Եկամտաբերության մասով առաջին տեղում է ԱՄՆ-ը, հետո գալիս են Ճապոնիան ու Բրազիլիան։

Թեգեր: Call of Duty: Mobile, Game