Google-ը կդադարի մարդկանց անձնական տվյալները պահպանել, բայց ոչ բոլորինը

Google-ը կդադարի մարդկանց անձնական տվյալները պահպանել, բայց ոչ բոլորինը

Google-ը սկսել է ավտոմատ կերպով ջնջել մարդկանց տեղակայման վայրի տվյալների, որոնումների, YouTube-ում ակտիվության պատմությունները նոր օգտատերերի համար։ Այս մասին հայտնում են ընկերության պաշտոնական բլոգում։

  • Երբ օգտատերը կմիացնի տեղակայման վայրի պատմությունը, ապա ծառայությունը ավտոմատ կերպով կմիացնի 18 ամսից այդ պատմությունը ջնջելու ֆունկցիան։ Նույնը կլինի նաև որոնման պատմության դեպքում։
  • YouTube-ում ակտիվությունը նույնպես ավտոմատ կերպով կջնջվի, պարզապես 36 ամիս անց։ Ընկերությունը դա բացատրում է, որ կկարողանա համապատասխան հոլովակներ առաջարկել իրենց
  • Ընկերությունը շեշտել է, որ նոր կանոններն աշխատում են միայն նոր օգտատերերի համար, հներին այս ամենը չի վերաբերվելու։ Նորարարությունները չեն վերաբերվի Gmail, Drive և Photo ծառայություններին։

Google-ը բացատրել է, որ տեղեկատվությունը պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն հարկավոր է և կարող է օգտակար լինել, այդ պատճառով էլ փոխել է իր քաղաքականությունը։

Թեգեր: Google, New, rule