Facebook-ը պայքարում է հին նյութերի տարածման դեմ

Facebook-ը պայքարում է հին նյութերի տարածման դեմ

Facebook-ը սկսել է զգուշացնել իր օգտատերերին այն մասին, որ նրանք հին նյութերով են կիսվում։ Այս մասին գրել են ընկերության պաշտոնական բլոգում։ 90 օր և ավելի վաղեմություն ունեցող նյութերը կիսվելիս հատուկ պատուհան կբացվի, որտեղ կտեղեկացնեն օգտատերերին նյութի հրապարակման ժամկետի մասին։  

Այս կերպ Facebook-ն ուզում է որոշակի կոնտեքստ տրամադրել օգտատերերին, որպեսզի իրենք որոշում կայացնեն ու պատասխանատվություն կրեն սեփական քայլերի ու սոցցանցում գործողությունների համար։

Իր հայտարարության մեջ կապույտ սոցցանցն ասում է․ «Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ հոդվածի ու դրա թեմայի ակտուալությունը պակաս կարևոր չէ։ Այն օգնում է մարդկանց կողմնորոշվել՝ ի՞նչ կարդալ, ինչի՞ն վստահել ու ինչո՞վ կիսվել։  Օրինակ, լրատվական գործակալություններն անհանգստացած են, որ հատկապես ճգնաժամային օրերին մարդիկ կարող են կիսվել հին նյութերով, որպես նորություն։ Դրա պատճառով հնարավոր է սխալ կողմնորոշվել ընթացիկ իրավիճակում»։

Սոցցանցը հայտարարել է, որ ծանուցումների այլ հնարավորություններ էլ է թեստավորում։ Օրինակ կորոնավիրուսի հետ կապված նորությունները կիսվելիս հատուկ պատուհան կբացվի, որտեղ տեղեկատվություն կլինի աղբյուրի մասին ու կառաջարկի անցնել Facebook-ի ինֆորմացիոն կենտրոն։

Թեգեր: article, Facebook, instant, News