NASA-ն լուսնի վրա օգտագործվող զուգարանների դիզայնի ու նախագծման մրցույթ է հայտարարել

NASA-ն լուսնի վրա օգտագործվող զուգարանների դիզայնի ու նախագծման մրցույթ է հայտարարել

Ամերիկյան տիեզերագնացների համար նախատեսված զուգարանները ցանկանում են պատրաստել ամբողջ աշխարհով։ Ու խնդիրը ոչ թե զուգարաններն են, այլ տիեզերագնացները, այլ այն պայմանները, որտեղ դրանք պետք է աշխատեն ու տեղադրվեն։ Առաջին երկու զուգարանները ցանկանում են լուսնի վրա տեղադրել մինչև 2024 թվականը։ Մինչև Իլոն Մասկի հայտնվելը, ամերիկացիները 9 տարի շարունակ ինքնուրույն թռիչքներ չեն կատարել դեպի տիեզերք։ Իսկ լուսնի վրա չեն եղել արդեն 50 տարի։ Ու կես դար անց Երկրի միակ բնական արբանյակի վրա գնալուց հետո, առաջին գործը, որ ցանկանում են անել․․․․․։

NASA-ում արդեն ցուցակ են կազմել, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանեն տիեզերական զուգարանները, տեղեկացնում է Mirror-ը։ Հիմա արդեն նախագծողների ու դիզայներներից սպասում են պատրաստի պրոտոտիպներ ու նախագծեր։ Մրցանակային ֆոնդը՝ 35 հազար դոլար, որը կբաժանվի երեք լավագույն նախագծերի հեղինակների մեջ։ Առաջին տեղը՝ 20 հազար դոլար, երկրորդ տեղը՝ 10 հազար դոլար, երրորդ տեղը՝ 5 հազար դոլար։

Տեխնիկական պահանջների ամբողջական ցուցակն՝ այստեղ։

Եթե հետաքրքրված եք, մտեք HeroX-ի պաշտոնական կայքն ու լրացրեք հայտադիմումը։ Հայտերն ընդունվում են միննչև 2020 թվականի օգոստոսի 17-ը։

Թեգեր: Moon, NASA, toilet