Հնդկաստանում զանգվածաբար արգելափակվում են չինական հավելվածներն ու օնլայն ծառայությունները

Հնդկաստանում զանգվածաբար արգելափակվում են չինական հավելվածներն ու օնլայն ծառայությունները

Հնդկաստանն իր երկրի տարածքում կարգելափակի TikTok, WeChat, Kwai ու ևս 50 չինական հավելված։ Ամբողջական ցուցակը տես նկարում։

Հնդկաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որ ավելի քան 50 չինական հավելվածներ հարվածում են իրենց սուվերենությանը, այդ պատճառով էլ դրանք կարգելափակվեն։

Ավելի վաղ նման խորդուրդ տվել է Հնդկաստանի ազգային անվտանգության ծառայությունը․ քանի որ այդ տվյալները ազատորեն օգտվում են օգտատերերի անձնական տվյալներից ու կոնֆլիկտների ժամանակ ծանրաբեռնում ու հաճախ անհնար են դարձնում ցանցի աշխատանքը։ Techcrunch-ի տվյալներով, այդ որոշումը կկպնի երկրի յուրաքանչյուր երրորդ բնակչին։ Միայն TikTok-ը, Club Factory-ն ու UC Browser-ը Հնդկաստանում ավելի քան 500 միլիոն օգտատեր ունեն։

Իրականում ի՞նչն է խնդիրը․

Ոչ ոքի համԱր գաղտնիք չէ, որ Չինաստանն ու Հնդկաստանը վերջին շրջանում ծայրահեղ լարված հարաբերությունների մեջ են։ Մենք չենք խորանա դրա քաղաքական դրդապատճառների մեջ, միայն ասենք, որ ակտիվ զորք են կուտակում սահմանին ու արդեն մի քանի բախումներ են եղել։ Զոհերով։

Տեսեք, Հնդկաստանում ավելի քան 1․4 միլիարդ մարդ է ապրում, սակայն նրանց ներգրավվածությունն ինտերնետում բավկանին ցածր է՝ մոտ 40 %։ Բացարձակ թվերով, դա մոտ 560 միլիոն մարդ է։ Դա ամբողջ աշխարհում ծավալով երկրորդ շուկան է, ավելին միայն Չինաստանում է՝ մոտ 900 միլոն։ Հնդկաստանն աճի հսկայական պոտենցիալ ունի (ինչպես 20 տարի առաջ Չինաստանն ուներ) ու հիմա այդ երկիրը աշխարհի երկու խոշորագույն շուկաների կռվախնձորն է դարձել՝ ԱՄՆ և Չինաստան։ Ու այդ պայքարն այնքան ակնհայտ է, որ վերջերս Հնդկաստանը սահմանափակեց արքաին ներդրումները։ Հիմա դրանք հնարավոր կլինեն բացառապես կառավարության թույլտվությամբ։


Եվ այսպես, մի քանի օր առաջ Gateway House -ը հրապարակեց բավականին հետաքրքիր մի հաշվետվություն, որը վերաբերում էր Հնդկաստանում չինական ներդրումներին։

Եվ այսպես․

․ Չինական ներդրողները վերջին 5 տարում հնդկական ստարտափների մեջ ներդրել են ավելի քան 4 միլիարդ դոլար։

․ Հիմա հնդկական 30 միաեղջյուներից 18-ը (դրանք այն ստարտափներն են, որ հատել են մեկ միլիարդ դոլարի սահմանը) զարգանում են չինական փողերով

․ Այդ միաեղջյուրների թվում են տաքսի Ola-ն, Oyo բուքինգային ծառայությունը, վճարային Paytm համակարգը, արագ սնունդի՝ Zomato ծառայությունն ու էլի լիքը ստարտափներ։

Սրանից բացի Հնդկաստանում շատ արագ աճում են ոչ միայն չինական ներդրումները, այլև ծառայությունները։ Օրինակ, միայն TikTok-ն ավելի քան 200 միլիոն օգտատեր ունի։ Այս հավելվածը Հնդկաստանում լսարանի թվով շատ արագ գերազանցեց Youtube-ին։ Չինական երեք հսկաներ՝ Alibaba-ն, Tencent-ն ու Bytedance-ը շատ հաջող մրցակցում են Facebook-ի, Google-ի ու Amazon-ի հետ, որոնք արդեն փորձում են նաև այդ շուկայում արևի տակ իրենց տեղն ունենալ։

Հնդկաստանում ամենապահանջված սմարթֆոնները նույնպես չինական արտադրության են։ Oppo-ն ու Xiaomi-ն զբաղեցնում են շուկայի 72%-ը, գերազանցելով Samsung-ին ու Apple-ին։


Ինչո՞ւ է Չինաստանն ավելի ուժեղ օնլայն շուկայում․


․ Չինական ինտերնետը շատ արագ էր զարգանում ու հենց նրանք առաջինը նկատեցին Հնդկաստանի հսկայական պոտենցիալն ու սկսեցին այնտեղ ներդրումներ կատարել։

․ Հնդկաստանում այդպես էլ չձևավորվեց սեփական վենչուրային էկոհամակարգը։ Բոլոր նշանակալի ստարտափները ֆինանսավորվում են դրսից։ Հնդկական ներդրողները որպես կանոն դրանք մեծահարուստ ընտանիքներն են, որոնք չեն կարող որևէ նախագծի մեջ միանգամից 100 միլիոն դոլար ներդնել։

․Չինաստանը հարուստ է ու մեծ հաճույքով ֆինանսավորում է նույնիսկ այն նախագծերը, որոնք երկար ժամանակ չեն կարողանում ինքնածախսածածկվել։

Թեգեր: China, India, war