Xbox-ը օգոստոսին կթողարկի երկրորդ սերնդի նոր կոնսոլը

Xbox-ը օգոստոսին կթողարկի երկրորդ սերնդի նոր կոնսոլը

Microsoft-ից կրկին տեղեկատվության արտահոսք կա։ Վերջերս ցանցում հայտնված փաստաթուղթն ակնարկում է, որ ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր Xbox։ Ըստ տարածվող լուրերի, դրա մասին պաշտոնապես կտեղեկացնեն օգոստոսին։ Eurogamer-ի տեղեկություններով,  Microsoft-ն ի սկզբանե նախատեսում էր թողարկել նոր կոնսոլը «Lockhart» կոդային անվանմամբ, հունիսին։ Սակայն, ըստ նախնական տվյալների, դրա թողարկումը Microsoft-ը տեղափոխեց օգոստոս։ Eurogamer -ը վստահեցնում է, որ նոր կոնսոլը կոչվելու է Xbox Series S։

Xbox-ի երկրորդ սերնդի այս կոնսոլն ավելի էժան կլինի։ Microsoft-ը դրա վրա աշխատում է արդեն մի քանի ամիս։ Նախորդ շաբաթ արտոհսած փաստաթուղթը որոշակի լույս է սփռում ընկերության պլանների վրա։ Microsoft Xbox Series X devkit-ը, որը փաստաթղթում ներկայացված է «Dante» կեղծանունով, նախատեսված է ծրագրավորողների համար։ Այն թույլ է տալիս խաղերում միացնել հատուկ Lockhart ռեժիմը, որն ավելի մեծ արդյունավետություն ու արտադրողականություն ունի։

The Verge-ը գրում էր, որ այդ արտադրողականությունը պահանջում է ավելի հզոր պրոցեսոր, սակայն հայնտված լրացուցիչ փաստաթղթերը փաստում են, որ իրականում Lockhart-ը կունենա նույն այն արագությունն, ինչ ունի Xbox Series X-ը։ Lockhart կոնսոլը կունենա 7․5 ԳԲ օպերատիվ հիշողություն և GPU -ի ավելի քան 4 տերաֆլոպս արտադրողականություն։ Համեմատության համար նշենք, որ Xbox Series X-ը ունի 13․5 ԳԲ օպերատիվ հիշողություն և 12 տերաֆլոպս արտադրողականություն։

Եթե հաշվետվությունները ստույգ են, ապա Microsoft- ը պրեզենտացիան տեղափոխել է օգոստոս, , որպեսզի հաջորդ սերնդի Xbox-ը ներկայացնի Xbox Series X-ի գների հետ միասին։

Թեգեր: New