Twitter-ը հեռացրել է «Սև ցուցակ» և «Սպիտակ ցուցակ» ձևակերպումները, ռասիստական նկատառումներով

Twitter-ը հայտարարել է սոցցանցում տերմինալոգիայի փոփոխության մասին։ Մասնավորապես, ընկերությունը կհեռացնի «սև ցուցակ» և «սպիտակ ցուցակ» ձևակերպումները։

․ «Սև ցուցակ»-ն («blacklist») այսուհետև կկոչվի «մերժումների ցուցակ» («denylist»)

․ «Սպիտակ ցուցակ»-ը («whitelist») կկոչվի «Հաստատումների ցուցակ» («allowlist»)

․ «Ղեկավար/ենթակա» («master»/«slave») -«Լիդեր/Հետևորդ»

․ «Մարդ ժամացույց» տերմինը, որը անգլերենում հնչում է որպես «տղամարդ ժամացույց»՝ «man hours» փոխարինել են ավելի նեյտրալ բառով ՝ «person hours»։

Այս տերմինների փոփոխության վրա սկսել են աշխատել 2020-ի հունվարից։ Այս մասին CNET-ին պատմել է ընկերության ծրագրավորող Ռեգինալդ Ավգուստինը։ Նա ուշադրություն էր դարձրել  «automatic slave rekick» ձևակերպմանը։ Նա պատմում էր, որ սովոր է slave բառը (թարգմ․ ստրուկ) սովոր է տեսնել տեխնիկական կոնտեքստում։ Սակայն «slave rekick» ձևակերպումը հանկարծ սևամորթ ծրագրավորողին ռասիստական թվաց։ Ու կրկին շատ պատահաբար, BlackLivesMatter բողոքի ցույցերի ֆոնին, աշխատանքներն ավելի մեծ թափով սկսեցին ընթանալ։ Twitter-ը հայտարարել էր, որ չի կարող բոլորը տերմինները միանգամից փոխարինել, բայց աշխատելու է այդ ուղղությամբ։