ԹԵՐՄՈ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԿԵՆՍԱԿԵՐՊ

Ջերմաստիճանի վերահսկման տեխնոլոգիան լայն կիրառում է ստացել մի շարք ոլորտներում՝ չանտեսվելով նաև գեղեցկության միջոցներ արտադրողների կողմից: Եկեք հասկանանք, թե սառեցումն ու տաքացումը ջերմաստիճանային ճիշտ միջակայքում ինպես կարող են փոխել ձեր գեղեցկության առօրյա ծիսակարգերն ու ֆիզիկական վիճակը:

Ինչպե՞ս է աշխատում թերմոկոսմետիկան

Տաքացնող էֆեկտով կոսմետիկան այլևս նորություն չէ: Այս շարքից են շրթունքներին ծավալ հաղորդիչները, գոլորշիով դիմակները, հակացելյուլիտային գելերը, ոտքերի քսուքները: Գաղտնիքը հզոր բաղադրիչների (օրինակ՝ կայեն պղպեղի) օգտագործումն է, որն ակտիվացնում է արյան հոսքը դեպի կիրառման վայր: Արդյունքում շրթունքներն ավելի լեցուն են դառնում, այտուցներն անհետանում են, իսկ մաշկը հարթանում է ու առողջ փայլով լցվում:

Համեմատաբար ավելի նոր են մաշկի ջերմաստիճանը նվազեցնող քսուքները: Վերջիններս տարբերվում են այն գելերից և պատչերից, որ պահում եք սառնարանում՝ առավոտյան դեմքի այտուցվածությունից ազատվելու համար: Մաշկի ջերմաստիճանը թերմոկոսմետիկայի կիրառումից հետո իրոք իջնում է մի քանի աստիճանով. մաշկային ճարպի արտադրությունը նվազում է, ու դեմքը դառնում է փայլատ:

Ջերմաստիճանի կառավարմամբ սարքեր

Ջերմաստիճանի կառավարմամբ վարսահարդարիչը մազերի համար իրական փրկություն է. այն չի տաքանում ձեր ձեռքին և չի չորացնում ձեր գանգուրները (նույնիսկ ջերմային պաշտպանիչ միջոցների բացակայության դեպքում): Հեքիաթ է թվում, սակայն, այսպիսի հրաշք վարսահարդարիչի լիակատար անցումից հետո, շատերը նկատում են մազերի վիճակի բարելավում` ավելի փայլուն և առողջ, առանց վնասված ծայրերի:

Ահա ևս մի այլընտրանք՝ Philip Morris International-ի գիտահետազոտական կենտրոնի ինժեներներն ու ֆիզիկոսները` այրման խնդրին լուծում տալու նպատակով, մշակել էին ծխախոտի տաքացման համակարգ, որի օգտագործման ընթացքում արտանետվող վնասակար նյութերի մակարդակը զգալիորեն ցածր է՝ սիգարետի ծխի հետ համեմատելիս:

Ծխախոտի տաքացման սարքերի օգտագործման արդյունքում առաջանում է գոլորշի, որն ավելի արագ է ցրվում, քան ծուխը՝ չկպչելով ձեռքերին ու մազերին: