Ռոբոտ-սայլակ, որը կօգնի հաշմանդամներին

Ճապոնական Քեյո համալսարանի ինժեներների խումբը  հաշմանդամի սայլակի նոր նախատիպ է ներկայացրել, որը համալրված է ռոբոտի ձեռքերով։ Դրանք կարող են օգնել սայլակին գամված մարդուն մի շարք խնդիրներ լուծել։

N+1-ը գրում է, որ սայլակի շարժումը մարդը ղեկավարում է ինքնուրույն, ակները ձեռքերով շարժելով։ Իսկ սայլակի հետնամասում տեղադրված է ձեռքերով ռոբոտ, որին հեռավար կերպով կառավարում է հատուկ օպերատորտ։ VR սաղավարտի էկրանին օպերատորը ոչ միայն տեսնում է այն ամենը, ինչ նկարում է տեսախցիկը, այլև տեսնում է այն զոնան, որտեղ ուղղված է մարդու հայացքը։ Դրա համար սայլակի օգտագործողը պետք է հագնի հատուկ օկուլյար տվիչը։ Դրանք առանց ոսպնյակների ակնոց են հիշեցնում, որոնք համալրված են երկու ինֆրակարմիր տվիչներով։

Մանիպուլյատորները բաղկացած են յոթ երկար սեգմենտներից ու վերջանում են մեխանիկական դաստակներով։ Դրա հետ մեկտեղ մարդու և ռոբոտի դաստակները գտնվում են միաժամանակ նույն մակարդակում։ Օպերատորը կարող է լսել մարդու ցանկությունները հատուկ միրոֆոնի միջոցով, ու գործի դնել ռոբոձեռքերը։ Օրինակ, մանիպուլյատորը կարող է վերցնել որևէ փոքր առարկա, կամ էլ կարող է բացել արկղը։