Bosch-ը էլեկտրական հեծանիվ է թողարկել

Bosch ընկերությունը ներկայացրել է էլեկտրական հեծանիվների իր տեսլականը։ Սակայն eBike Design Vision-ն ավելի շուտ կոնցեպտ է, քան սերիական արտադրության ապրանք, այնպես որ դուք չես կարող որևէ կերպ փորձարկել դրա տեխնոլոգիական առանձնահատկությունները։ Այն նախատեսված է տեխնոլոգիական նորարարությունները ցուցադրելու համար, որոնք շուտով կարող են հայտնվել Bosch-ի սերիական արտադրության հեծանիվներում։

Bosch-ն իր նոր հեծանիվը նկարագրում է, որպես «քաղաքային սպորտային քրեյսեր», որը քաղաքում երթևեկելու ունիվերսալ դիզայնով փոխադրամիջոց է։ Լուսանկարներում երևում է, որ eBike Design Vision-ն օգտագործում է Nyon տեսակի նոր բորտային համակարգիչները։ Դրանք կհայտնվեն ընկերության նոր սերիական արտադրության էլեկտրական հեծանիվներում։

Այն ժամանակ, երբ բոլորը կարծում են, որ Nyon համակարգիչները լինելու են կառավարման առանձին բլոկ, այսինքն՝ հանովի-դնովի, այս կոնցեպտը ցույց է տալիս, որ այն հաւողությամբ կարելի է ներդնել թափքի մեջ։ Ղեկավարման կոճակները տեղադրված են ղեկի վրա, իսկ մալուխներն ու հիդրավլիկ խողովակները թաքցրած են թափքի ներսում, որպեսզի ղեկի կատարյալ դիզայնին չխանգարեն։ Դրանից բացի, հեծանիվը հագեցած է ABS համակարգով։