Huawei-ի դեմ պատերազմին կարծես թե միանում է նաև Մեծ Բրիտանիան

Բրիտանիայի կառավարությունը կարող է վերանայել իր որոշումն առ այն, որ թույլ է տվել չինական Huawei ընկերությանն իր երկում 5G ցանցեր կառուցի։ 5G ցանցերի կառուցմանը Huawei-ի մասնակցության արգելքի հիմք կարող է հանդիսանալ Միացյալ Թագավորության կապի կառավարման կենտրոնի զեկույցը (GCHQ), որի բովանդակությունը հայտնվել է լրագրողների ձեռքին։

Դեռ հունվարին հայտնի դարձավ, որ բրիտանական կառավարությունը կթույլատրի չինական ընկերությանը մասնակցել 5-րդ սերնդի անլար հեռահաղորդակցության կապի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներին։ Սակայն Huawei-ի համար մի շարք սահմանափակումներ էին գործելու։

Մեծ Բրիտանիայի իշխանությունների որոշման համաձայն, բարձր ռիսկայնություն ունեցող ներդրողները չեն կարող ստեղծել ցանցի հիմնական, անկյունաքարային դետալները, իսկ մյուս մասերի ստեղծմանը նրանց մասնակցությունը սահմանափակված է մինչև 35%, ինչը թույլ կտար խուսափել այդ ընկերությունների արտադրանքից կախվածության մեջ ընկնելուց։ Բացի դրանից, այդ ընկերությունների արտադրանքը արգելված է կիրառել ռազմական նշանակության կառույցներում, ատոմակայաններում ու սեյսմիկ կայաններում։ Նման կոմպրոմիսային որոշումը ԱՄՆ-ի սրտով չէր, որտեղ քննադատում են Huawei-ին լրտեսության մեջ։

The Verge-ը գրում էմ որ GCHQ-ի զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Մեծ Բրիտանիան ստիպված կլինի օգտվել այլ կազմակերպության ծառայություններից։ Այս զեկույցն ամենայն հավանականությամբ կստիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին արգելել Huawei-ի մասնակցությունը 5G ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման աշխատանքներին։