Xiaomi-ն խելացի դուռ է ստեղծել

Xiaomi ընկերությունը ներկայացրել է իր առաջին խելացի դուռը, որը ստացել է Xiaobai Wisdom Gate H1 անվանումը։ Քրաուդֆանդինգի ընթացքում այն սպառողներին կառաջարկվի 570 դոլարով, իսկ թողարկումից հետո 713 դոլարով։

Խելացի դռան գաբարիտները՝ 2050 х 960 х 95 մմ։ Դուռը բաղկացած է երկու մասից, որոնք կարող են բացվել և փակվել կամ իրարից անկախ, կամ միաժամանակ, կախված ձեր ցանկությունից։ Դռան քաշը 85 կիլոգրամ է, հումքը՝ չժանգոտվող պողպատ։ Ներսում դատարկ հատվածները լցված են ձայնակլանող ու ձայնամեկուսացնող պանելներով։

Դուռը հագեցած է IPS դիսփլեյի սենսորներով, 10 դյույմ անկյունաչափով, 1080p տեսախցիկով, որը կարողանում է տեսնել մթության մեջ մինչև 150 աստիճան անկյան տակ, կարողանում է ճանաչել մարդկանց, հասկանալ նրանց սեռը, տարիքն ու անձը, եթե նրանք արդեն կան բազայում։  

Բացի դասական բանալիներից, կա նաև դուռը մատնահետքով բացելու հնարավորություն։ Այդ տվիչն աշխատում է 99,7%-ով։ Xiaomi-ն հավատացնում է, որ այս դուռը պատրաստելու համար գրանցել է 28 պատենտ, անցկացրել է 300 հազար թեստ ու ծախսել է մոտ 15 ամիս։

Դուռը կառավարելու համար կարելի է օգտագործել նաև սմարթֆոնը, Mi Home հավելվածի օգնությամբ։