Boston Dynamics. Ռոբոտների ամենախոշոր ծննդատունը

Ռոբոտատեխնիկայից այսօր խոսում է յուրաքաչնյուր երկրորդը, սակայն ռոբոտներ արտադրող ամենահայտնի ու հզոր ընկերության ` Boston Dynamics-ի մասին քչերն են խոսում, ավելի ճիշտ, քչերը գիտեն։ Ու դա չնայած այն հանգամանքին, որ ընկերության յութուբյան ալիքը ոսկե կոճակ ունի ու այնտեղ հաճախ են տեղադրվում այնպիսի հոլովակներ, որոնք ցուցադրում են ընկերության տապալված նախագծերը ու դա անում են լավ հումորով։

Եկեք անդրադառնանք ընկերության ամենահայտնի ու խոստումնալից ռոբոտներին։ Ընկերության առաջին նորարարական նախագծերից մեկը հանրության դատին ներկայացվեց 2005 թվականին։ Այն կոչվում էր BigDog։ Ռոբոտ-շուն էր, նախատեսված զինված ուժերի համար։ Այն ունակ էր տեղաշարժվել խիստ անհարթ ու կտրտված մակերեսների վրա, իրանի վրա կարող է տանել մինչև 150 կիլոգրամ բեռ ու հերոսաբար հաղթահարել 35 աստիճան թեքությունը։

Ո՞րն էր հաջորդ քայլը

Չորքոտանի ռոբոտը կատարելագործեցին, թերություններն ուղղեցին ու ստացան այ այս գեղեցկուհուն։ Անունը՝ Spot: Տեղաշարժվում է 1,6 մետ/վայրկյան արագությամբ, տեսադաշտը՝ 360°, քաշն էլ՝ 25 կիլոգրամ։ Ռոբոտը նախատեսված է ինժեներների ու ծրարավորողների համար։ Դրա հիմքով նրանք կարող են հետազոտություններ անել կամ ավելի նոր մոդելներ մշակել, կամ տեխնոլոգիան ներդնել բոլորովին այլ սարքավորման մեջ։

Փոքրիկ Լեռնագնացը

Հաջորդը ռոբոտ RISE-ն էր։ Այն արդեն միանգամից վեց ոտք ուներ, որոնց շնորհիվ հանգիստ մագլցում է ծառերի, պատերի ու ժայռերի վրա։

Այս փոքրկ լեռնագնացը կշռում է ընդամենը 2 կգ, հասակն էլ ընդամենը 25 սմ է։ Փոխարենը տեղաշարժվում է 30 մետր վայրկյան արագությամբ։