Huawei -ի նոր 5G սմարթֆոնը կուրախացնի հատկապես պերֆեկցիոնիստներին

Huawei Enjoy 20-ը կուրախացնի հատկապես այն մարդկանց, որոնք չեն սիրում, երբ էկրանի վրա տարատեսակ ավելորդ բաներ կան, տեսախցիկի անց, կտրվածք, կամ սենսորների համար նախատեսված հատված, որը կրճատում է էկրանը։ Սմարթֆոնը կհամալրվի շարժական դիմացի տեսախցիկով ու դա դուր կգա հատկապես այն մարդկանց, որոնք հաճախ չեմ օգտվում այդ տեսախցիկից։

Սմարթֆոնը դասվում է միջին բյուջետային դասին։ Դիզայնը բավականին հասարակ է, սակայն դրանով հանդերձ Huawei Enjoy 20-ը կառանձնանա շուկայում առկա հարյուրավոր սմարթֆոններից։

Մատնահետքի սկաները տեղակայված է հեռախոսի կողային հատվածում, իսկ դա նշանակում է, որ սմարթֆոնը կհամալրվի IPS էկրանով։ Մենք արդեն գիտենք, որ այն կլինի 6,6 դյույմ Full HD+ էկրան։ Սմարթֆոնը կստանա նաև SoC Kirin 820, 8ԳԲ RAM, 128ԳԲ ֆլեշ հիշողություն և 4300մԱ/ժ մարտկոց։

Ինչ վերաբերվում է գնին, ապա Enjoy 20 Pro-ն գնահատել են 282 դոլար։