Ադրբեջանցի հաքերները կոտրել են Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը

Կառավարության պաշտոնական կայքերը՝  Primeminister.am, gov.am, e-gov.am կայքերը կոտրել են ադրբեջանցի հաքերները։ Այդ կայքերում տեղադրել են տարատեսակ քարոզչական տեսանյութեր։ Կայքերը ժամանակավորապես չեն գործում, այժմ մասնագետները փորձում են վերկանգնել դրանք։

Բացի դրանից գիշերվանից ադրբեջանական հաքերները լայնածավալ DDos  հարձակումներ են կատարել մի շարք հայկական կայքերի վրա, ընդ որում, դա արել են պետական մակարդակով։

Կիբերանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր Telegram-ի ալիքում գրում է

«DDoS հարձակումը իրականացվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ նմանատիպ մարմնի կողմից, որոնք մի քանի հազար Ադրբեջանի քաղաքացիների ներգրավել են հարձակման մեջ՝ բաժանելով իրենց հատուկ ծրագրային ապահովում, որը տեղադրվում է համակարգչի վրա եւ ապահովում է հարձակում

Ինչու ենք եկել նման եզրակացության․

ա․ հարձակվող համակարգիչնեչի մեջ կան հազարավոր ադրբեջանական IP հասցեներով սարքեր

բ․ Ադրբեջանական հաքերային խմբերը չեն հայտնում հարձակման մասին

գ․ Քանակը մասնակցող սարքերի կարող է նշանակել կամ այն, որ ադրբջանական հաքերները կամ հատուկ ծառայությունները վարակել են մեծ քանակի Ադրբեջանի քաղաքացիների կամ քաղաքացիները գիտակցելով են մասնակցում հարձակմանը

դ․ Գիտակցաբար հարձակմանը մասնակցելը նշանակում է մարդկանց տրամադրել հատուկ ծրագիր, բացատրել ինչպես այն տեղադրել եւ աշխատացնել։ Այս ծավալներով սա հնարավոր կլիներ միայն մեծ ֆլեշմոբի միջոցով – շատ երկներում մենք նման դեպքերի ականատես եղել ենք։ Սակայն Ադրբեջանում նման բան չի նկատվել

ե․ Ինչից մենք եզրակացնում ենք, որ ծրագիրը բաժանվել է ներքին կարգով, պետական մակարդակով; Հնարավոր է պետծառայողներին կամ Ադրբեջանի իշխող կուսակցության անդամների շարքերում։ Օրինակ, դա կարող են լինել բաց կոդով տարածվող LOIC, HOIC տիպի ծրագրեր»։

Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել միայն պաշտոնական լրահոսին, չբացել անծանոթ մարդկանց ուղարկած լինքերն ու նամակները, այլապես ձեր սարքերը կվարակեք վիրուսով ու ակամա կդառնաք ադրբեջանական քարոզչության մասինկ։