Google-ը պատահաբար ցուցադրել է իր նոր սմարթֆոնը

Google-ի կանադական խանութում հայտնվել է ընկերության Pixel 4A սմարթֆոնի լուսանկարը։ Սպառոները, սակայն ոչ կարողանում են գնել այն, ոչ էլ տեխնիկական բնութագրիչների մասին որևէ տեղեկություն կա։ Հետաքրքրականն այն է, որ սարքավորումն անգամ պաշտոնապես չեն էլ ներկայացրել։ Լուսանկարին առաջինն ուշադրություն է դարձրել The Verge։

Դատելով ամենից՝ սմարթֆոնի լուսանկարները հասանելի են դարձել տեխնիկական վրիպակի պատճառով։ Սարքավորման վրա երևում է «Nest Wifi» գրությունն ու մայիսի 12 ամսաթիվը։ Դա ծրագրավորողների համար նախատեսված Google-ի ամենամյա կոնֆերանսն էր, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, ընկերությունը նախատեսում էր ներկայացնել իր նոր սմարթֆոնը։ Սակայն այն հետաձգվեց պանդեմիայի պատճառով։

Դատելով լուսանկարից, սմարթֆոնն ունի նոր փայլատ (матовый) սև կորպուս, մեկ հիմնական տեսախցիկ և սելֆիի տեսախցիկ։ Կափարիչի վրա կա նաև մատնեահետքի սենսոր։

Սա Pixel 4A-ի վերաբերյալ առաջին արտահոսքը չէ վերջին մի քանի ամսում։ Այս սմարթֆոնն անվանում են Pixel սերիայի բյուջետային տարբերակը։ Հունիսին այն անցել է ԱՄՆ-ի կապի դաշնային սերտֆիկացիան, իսկ դա նշանակում է, որ շուտով այն կթողարկվի։

Ակնկալվում է, որ Pixel 4A-ից անմիջապես հետո կթողարկվի նաև ընկերության ֆլագմանը՝ Pixel 5 մոդելը։