Huawei-ի պատասխանը Google-ին ու Apple-ին

Huawei-ը հայտարարել է, որ սեփական թվային խանութում՝ AppGallery-ում արտոնյալ պայմաններ կստեղծի ծրագրավորողների ու հավելվածներ մշակողների համար։ Սա, կարելի է ասել ընկերության պատասխանն է Google-ին ու Apple-ին այն ֆոնին, երբ ծրագրավորողները սկսել էին բողոքել, որ այս երկու թվային խանութները չափազանց բարձր միջնորդավճարներ ու հարկեր են գանձում իրենցից։ Չինական հսկան առաջարկել է բոլոր տեսակ հավելվածների մշակողներին, բացի խաղերից, ստանալ իրենց եկամուտի 100%-ը։ Այսինքն այն ոչ մի միջնորդավճար ու հարկ չի գանձի այդ ընկերություններից։

Ընկերությունում մասնրամասնել են, որ այս քայլով ուզում են աջակցեն ստրատափներին նաև մոտիվացնեն ու խթանեն տեղական թվային շուկայի զարգացումը։ Համաձայն առաջարկած պայմանի, առաջին տարին ծրագրավորողները ստանում են իրենց եկամուտի 100%-ը։

Երկրորդ տարում, կրթական-ուսուցողական հավելվածների մշակողները կստանան իրենց եկամուտի 90%-ը, որը կգոյանա հավելվածի ներսում վաճառքից, իսկ մնացած հավելվածները կստանան իրենց շահույթի 85%-ը։ Մնացածը Huawei-ն իրեն կվերցնի։ Ինչ վերաբերվում է խաղերին, ապա հենց սկզբից դրանք կստանան իրենց եկամուտի 85%-ը։

AppGallery-ն Huawei-ի սեփական թվային խանութն է, հավելվածների համար։ 2019-ից, երբ ընկերության վրա սկսեցին պատժամիջոցներ կիրառել, ընկերությունը սկզբում հրաժարվեց իր սմարթֆոնում ֆոնային ռեժիմով տեղադրել Google-ի արտադրանքը, իսկ ավելի ուշ որոնողական հսկան ընդհանրապես խզեց բոլոր կապերը չինական հսկայի հետ։ Հենց այդ ժամանակ էլ Huawei-ը ֆոնային ռեժիմով իր հեռախոսներում տեղադրում է AppGallery-ն։

Չինական հսկան իր թվային խանութը համարում է աշխարհում երրորդը հայտնիությամբ, ամենամսյա 400 միլիոն օգտատերերով ու սպառողներով։ Ընկերության տվյալների համաձայն, այդ հարթակի կատարելագործման ուղղությամբ աշխատում են ավելի քան 1․3 միլիոն ծրագրավորողներ։