Հայերի հեղինակած 23 հայտնագործություն, առանց որոնց աշխարհն այլ կլիներ

1. Մայքլ Տեր-Պետրոսյան (1925-1996 թթ)․ ամերիկահայ ֆիզիկոս, պոզիտրոնային մերկացման տոմոգրաֆիայի հայտնագործողներից մեկը, ում հայտնագործությունները նշանակալի դեր են ունեցել բժշկական ախտորոշման ոլորտում:
2. Ստեփան Ստեփանյան․ բետոնի հարիչների ստեղծող։
3. Ռայմոնդ Վան Դամադյան․ գյուտարար, ավ հայտնագործել է մագնիսական ռեզոնանսի դիագնոստիկայի պատկերի սարքը:
4. Լյուտեր Ջորջ Սիմիջյան․ բանկոմատի գյուտարար, ով ունի ավելի քան 200 գյուտի հավաստագիր, այդ թվում՝ լուսանկարչության ոլորտում:
5. Պիտեր Ոսբիկյան․ հատակի մաքրման համար նախատեսված ինքնամաքրվող ծանրաձողի գյուտարար:
6. Բորիս Արտաշեսի Բաբայան․ գիտնական, մանկավարժ, համակարգչային տեխնիկայի մասնագետ: Համակարգչային համակարգերի աշխատանքների, ծրագրավորման հեղինակ, Պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր, Եվրոպական գիտականներից առաջինը, ով ստացավ Intel Fellow կոչումը:
7. Վրաչ Ալբերտ Կապիկյան․ ստեղծել է շիճուկ՝ ընդդեմ բերանի վիրուսային հիվանդությունների։
8. Էդ Իկենդերյան․ ստեղծել է սպորտային մեքենայի հիդրավլիկ լիսեռը։
9. Վարազդատ Կազանչյան․ պլաստիկ վիրաբուժության հիմնադիր։
10. Ալեքսանդր (Ալեքս) Մանուկյան․ պաղպաղակի վաֆլե բաժակների հեղինակ:
11. Արտաշես Հայկանյան․ ստեղծել է առաջին պլաստիկ կոնտեյները, մեքենաներ՝ Coca Cola-ի պլաստիկ շշերի պատրաստման համար, ինչպես նաև մեքենաների ապակիների մաքրման խոզանակների և այլ գյուտերի հեղինակ:
12. Արթուր Սաֆարյան․ մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի հեղինակ:
13. Ռոջեր Էդուարդ Կոլինգվուդ Ալթունյան․ասթմայով հիվանդ անձանց համար ռեսպիրատորի և նատրիումի քրոմոլինի ստեղծող: Այն օգտագործվում է նաև ալերգիաների բուժման համար, ինչպես նաև աչքի կաթիլների մեջ:
14. Արտեմ Միկոյան․ ՄԻԳ ինքնաթիռների ստեղծող:
15. Արթուր Բուլբուլոյան․ А-14 թթվածնային դիմակների ստեղծող, որոնք օգտաործվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկական ռազմաօդային ուժերում:
16. Վիրայր Սեզել․ մազերի ֆոլիցիլի ստեղծող: Այն օգտագործվել է մազերի իմպլանտացիայի համար:
17. Ռուբեն Էքսերջյան․ զենիթային զենքերի հեղինակ։
18. Հովսեփ Ադամյան․ սև ու սպիտակ և գունավոր հեռուստացույցների, ինչպես նաև առաջին տեսանվագարկչի հեղինակ:
19. Գաբրիել Կազանչյան․ 1911թ.-ին պաշտոնապես գրանցել է մազերի չորացման սարքը:
20. Քրիստոֆեր Տեր-Սերոբյան․ ստեղծել է ամերիկյան դոլարի կանաչ գույնը, որը հնարավոր չէ կեղծել։ Այդ հայտնագործության համար նա ստացել է 6000 դոլար:
21. Ալեք Մանուկյան․ ծորակի հեղինակ:
22. Արտաշես Հայկանյան․ ճկուն շերտերի հեղինակ:
23. Էմիկ Ավագյան․ ի ծնե ունենալով հաշմանդամություն՝ հայտնագործել է ձեռքով կառավարվող հաշմանդամական սայլակը: 1961թ.-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին պարգևատրել է նրան համաշխարհային նշանակություն ունեցող խնդրի լուծման անգնհատելի ներդրման համար: