3 հավելված iPhone-ով իդեալական նկարներ ստանալու համար

Pixlr

Անվճար հավելված է, որը ունի նաև հավելվածի ներսում գնումներ կատարելու հնարավորություն: Այն հնարավորորթյուն է տալիս օգտատերերին նկարները խմբագրել բառի բուն իմաստով այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Բացի սովորական գործիքակազմից, որը հնարավորութուն է տալիս փոփոխել նկարի լուսավորությունը, դետալներ ընդգծել, այստեղ նաև հնարավորություն կա փոփոել լուսանկարի ֆոնը և ավելացնել սեփական լուսանկարները, որոնք կարելի է ստեղծել հենց հավելվածում: Բացի այդ հավելվածը հնարավորություն է տալիս նկարները միանգամից հրապարակել Instagram-ում:

TouchRetouch

Կադրում հայտնված ավելորդ առարկաները կարող են փչացնել իդեալական լուսանկարը: TouchRetouch հավելվածն առաջարկում է կադրից հեռացնել բոլոր ավելորդությունները և Photoshop-ին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի:  Օբյեկտը հեռացնելու համար պետք է երկու անգամ քլիք անել վրան և վերջ: Հավելվածը սակայն  վճարովի է:

Polarr

Պրոֆեսիոնալ լուսանկարիչ եք, թե սիրողական սկսնակ միևնույնն է՝ այս հավելվածը ձեզ պետք կգա: Առաջին հայացքից հավելվածի գործառույթները բավական բարդ են թվում, բայց հավելվածի միակ բարդությունը լուսանկարի տարբեր շերտեր միաժամանակ մշակելն է: Այստեղ նաև հնարավորություն կա կարգավորել լուսանկարի որակը: