3 հակավիրուսային ծրագիր Windows 10-ի համար

Վիրուսներից, սպամներից  խուսափելու համար առաջարկում ենք  3 հակավիրուսային ծրագիր` նախատեսված Windows 10-ի համար:

1. Kaspersky Total Security 2017

Այս հակավիրուսային ծրագիրն ամենատարածվածն է Windows-ի համար: Այն ունի հակավիրուսների համար նախատեսված բոլոր հնարավորությունները և հարմար է բոլորի ՝ թե՛ անհատ օգտատերերի, թե՛ կազմակերպությունների համար:

Բացի այդ, հակավիրուսային ծրագիրն ունի շատ պարզ ինտերֆեյս, և դրանով աշխատելը շատ հեշտ է:

Հակավիրուսային ծրագիրն ունի նաև անվճար տարբերակ, բայց ամբողջությամբ պաշտպանված լիենլու համար ավելի նպատակահարմար է գնել մեկ տարվա համար նախատեսված փաթեթը:

2. McAfee Total Protection 2017

Այս հակավիրուսային ծրագրի առանձնահատկություններից մեկը գաղտնաբառերի մենեջերն է՝ True Key կամ Intel: Այստեղ օգտագործված է պաշտպանության բազմաշերտ համակարգ՝ ընդգրկելով մատնահետքերը կամ դեմքի սկաները:

Այս ծրագրի առանձնահատկություններից մյուսը հակավիրուսային սկաներն և էլեկտրոնային փոստի պաշտպանությունն են:

3. ESET Internet Security 10

ESET Internet Security 10-ի հեղինակները նշում են, որ յուրաքանչյուր ստուգումը տեղի կունենա ավելի արագ, քան նախորդը:

Հակավիրուսային ծրագիրն ուսումնասիրում է ցանցը և կազմում է դիագրամ, որը ցույց է տալիս բոլոր ակտիվ սարքավորումները:

Հակավիրուսային ծրագիրն արգելափակում է բոլոր վնասակար հղումները, սպամները և ստուգում է էլեկտրոնային փոստի պարունակությունը:

Բացի այդ, ESET Internet Security 10-ն ապահովում է վեբ-տեսախցիկը: