Windows 8-ի բեռնման արագությունը 2 անգամ ավելի արագ է Windows 7-ից

Microsoft ընկերությունն իր Windows 8 օպերացիոն համակարգը 2011թ. առաջին անգամ ներկայացնելիս ընգծել է, որ ՕՀ-ի բեռնման արագությունն անհամեմատ ավելի արագ է նախորդ տարբերակից:

Pcmag.com-ը Toshiba Portege R835-P88 մոդելի նոութբուքում աշխատող Windows 8 ՕՀ-ի Release Preview 64-bit տարբերակը համեմատել է Windows 7 ՕՀ-ի Ultimate 64-bit տարբերակի հետ: Այս փորձարկման արդյունքում պարզ է դարձել, որ Windows 8-ը Windows 7-ից արագ է 21 վայրկյանով. բեռնման 38 վայրկյանի փոխարեն պահանջվում է ընդամենը 17 վայրկյան:

Փորձարկման արդյունքում հայտնաբերվել է նաև, որ Windows 8 Preview-ն գերազանցում է Windows 7-ին նաև այլ ֆունկցիաների արագագործությամբ: Փորձարկումը ցույց է տվել, որ Windows 8-ի միակ բացասական կողմը USB 2.0-ով տվյալների փոխանցման ժամանակն է: