ՇՏԱՊ: Facebook-ում տարածվել է սպամ-նամակ

Facebook սոցիալական ցանցում տարածվել է նոր սպամ-նամակ, որի միջոցով ավազակները տեղեկացնում են, թե օգտագործողը շահել է 50 000 դոլար սոցցանցի ադմինիստրացիայի կողմից:

Ինչպես հաղորդում է Hoax-Slayer-ը, նամակում օգտագործողին շնորհավորում են մրցանակի կապակցությամբ և խնդրում մուտքագրել սեփական էլեկտրոնային փոստի հասցեն՝ հաղթանակի հաստատման համար: Այնուհետև օգտագործողը տեղափոխվում է «նվերներով լի» մի էջ, ուր առաջարկվում է կատարել մի քանի առաջադրանք՝ մրցանակը ստանալու համար: Ընդորում, օգտագործողը չի ստանա մրցանակը, եթե չկատարի համապատասխան թվով առաջադրանքներ: