Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվել և մեծ ճանաչում է ձեռք բերել «Trollface» կոչվող դեմքը և դրանով ստեղծված պատկերապատումները: Սակայն քչերը գիտեն «Trollface»-ի հեղինակի մութ պատմությունը:
Ամեն ինչ սկսվեց 2008թ-ին, երբ Whynne մականվամբ օգտագործողը հրապարակեց իր deviant էջում վարորդի և ոստիկանի մասին ուրախ պատկերապատում: Այն պատրաստվել էր Microsoft Paint ծրագրով: Պատկերապատումը շատ արագ տարածվեց ինտերնետում և դարձավ իսկական մեմ: Սակայն ոչ բոլորը գիտեն այս մեմի իրական հեղինակին:
Ահա նա՝ Հենրի Լի Լուկաս — հայտնի ամերիկացի մանկապիղծ և սերիական մարդասպան, 11 ապացուցված սպանության հեղինակ: Առաջին անգամ նա «Trollface» պատկերապատումը նկարել է իր տան ներքնահարկում, ուր բռնաբարել է յոթամյա մի աղջնակի: Հետագայում նա նույն նկարը պատկերել է իր բանտախցում:
Մարդասպանությունների շարքը Հենրին սկսել է սեփական մորից՝ սպանելով վերջինիս 1960թ.-ին, ինչի համար 15 տարի ազատազրկման է դատապարտվել, որից 4.5 տարին անցկացրել է հոգեբուժարանում:
Ազատ արձակվելուց հետո նա սկսեց արյունալից սպանությունների շարքը: Հենրին խոստովանել է 300 սպանություններում, սակայն դատարանը կարողացել է ապացուցել ընդամենը 11 բռնաբարության և սպանության դեպք: Լուկասին զոհ գնացածների իրական քանակը անհայտ է մնում: Նա դարձել է ճանաչված ԱՄՆ-ում և իր պատմության հիման վրա նկարահանվել է երեք ֆիլմ: Դատարանը սկզբում որոշում է ընդունել մահապատժի ենթարկել նրան, ապա այս որոշումը փոխարինել է ցմահ բանտարկությամբ և միայն 64 տարեկանում մարդասպանը մահացել է բանտում՝ սրտի կաթվածից:
Հենրի Լի Լուկասը ծնվել է 1936թ-ին ԱՄՆ Վիրջինիա նահանգում: Նրա մայրը պոռնկությամբ է զբաղվել, իսկ հայրը եղել է հարբեցող հաշմանդամ: Մայրը ծեծի է ենթարկել թե՛ ամուսնուն և թե՛ որդուն: Նա պարբերաբար վիրավորել և տանջել է որդուն տարբեր մեթոդներով: Երբ Հենրին սկսել է դպրոց հաճախել, մայրը ստիպել է նրան կրել աղջկա զգեստներ: Դե իսկ Հենրիի խորթ եղբայրը հարվածել է նրա աչքին: Մայրը հիվանդանոց չի տարել երեխային, ինչի հետևանքով, հետագայում Հենրիի աչքը բորբոքվել է և ստիպված են եղել հեռացնել այն՝ փոխարինելով ապակե պրոթեզով:
Թե ինչպես է վերոհիշյալ Whynne անունով օգտագործողը հայտնաբերել «Trollface»-ի նկարը, հայտնի չէ: Կա կարծիք, որ նա տեսել է այն իր հոր աշխատավայրում (հայրը եղել է ոստիկան): Ըստ մեկ այլ վարկածի, «Trollface»-ին Whynne-ը նկատել է մանկապիղծների փակ ֆորումներում, որտեղ Հենրի Լի Լուկասը համարվում է պաշտամունք: Այս տհաճ դեմքը դարձել է ժամանակակից կիբեր միջավայրերի անբաժան մասնիկը:
Աղբյուր՝ 2cafe.net