Facebook սոցիալական ցանցը մտադիր է ստեղծել թափուր աշխատատեղերի հարթակ, ուր յուրաքանչյուր գործատու կկարողանա գտնել աշխատակցի սոցցանցի ավելի քան 900մլն. օգտագործողների շրջանակում: Նման հարթակի ստեղծմամբ աշխարհի խոշոր սոցցանցը կմրցակցի հայտնի գործարար սոցիալական ցանց՝ LinkedIn-ի հետ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղելով իր լավատեղյակ աղբյուրներին:
WSJ-ի աղբյուրները նշում են, որ նոր հարթակի գործարկումը նախատեսված է 2012թ. ամռանը՝ օգոստոսի սկզբին: Նոր հարթակը նպատակ ունի էլ ավելի գրավել օգտագործողներին՝ սոցցանցում ավելի երկար ժամանակ անցկացնելու համար: Facebook-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել WSJ-ի տեղեկությունը:
LinkedIn սոցցանցը, որն ի սկզբանե ստեղծվել է գործարար կապերի նպատակով, այսօր ունի ավելի քան 160մլն. օգտագործող աշխարհում, ինչը 6 անգամ զիջում է Facebook-ի օգտագործողներին: