Հրապարակվել են ապագա iPhone 5-ի և iPad mini-ի լուսանկարները

Gottabemobile.com-ը հրապարակել է ապագա iPhone 5-ի և iPad mini-ի ինժեներական օրինակների բացառիկ լուսանկարներ: Ինչպես հաղորդում է գաղտնի աղբյուրը, այս լուսանկարները ստացել են չինական գործարաններից մեկից:

Լուսանկարում iPhone 5-ն ալյումինե պլաստիկ է, ինչից կարելի է եզրակացություններ անել սմարթֆոնի արտաքին տեքսի մասին, իսկ iPad mini-ն պատրաստաված է պլաստիկից:

iPhone-ի նոր սերունդը շատ չի տարբերվելու իր նախորդներից: Սպասվում է, որ այն կլինի իր չափսերով ավելի մեծ և կունենա բարձրախոս՝ ձայնի որակի բարելավման համար:


Դե իսկ iPad mini-ն կդառնա Apple-ի ամենաբարակ պլանշետային համակարգիչը: Այն իր չափսերով երեք անգամ ավելի փոքր կլինի բոլոր iPad-ներից: