«ԱրմենՏել»-ը կանցկացնի Facebook-յան ֆոտոմրցույթ

«ԱրմենՏել» ընկերությունը Facebook-ի իր Beeline Armenia պաշտոնական էջում հայտարարում է «Իմ ամառը» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ամռան հետ կապված լուսանակար մինչև հուլիսի 24-ը: Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները ամբողջական ալբոմով հուլիս 24-ին մինչև 19:00 կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի Beeline Armenia էջում: Մրցույթն ավարտվում է օգոստոսի 7-ին. հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն կրկին  Beeline Armenia էջում:

Մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով Like, իսկ երկրորդը կընտրի հանձնաժողովը:

Մրցույթի պայմաններին մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: