Ինտերնետ ներբեռնված առաջին լուսանկարը 20 տարեկան է

Վաղը՝ հուլիսի 18-ին, կլրանա ինտերնետում առաջին պատկերի ներբեռնման 20 տարին: Լուսանկարը ստեղծվել է հենց այնտեղ, որտեղ ստեղծվել է համաշխարհային «սարդոստայնը»՝ Շվեյցարիայում՝ CERN-ի գրասենյակում: Այս մասին հաղորդում է OSzone.net-ը:

Ինտերնետում հայտնված առաջին լուսանկարում պատկերված են Les Horribles Cernettes անունով երաժշտական խմբի անդամները: Նկարը ստեղծվել է CERN-ի աշխատակցի կողմից, ով հանդիսանում էր նաև Les Horribles Cernettes խմբի երգերի հեղինակը, իսկ խմբի անդամները՝ չորս աղջիկները CERN-ի աշխատակից-գիտնականներն էին:

1992թ. հուլիսի 18-ին CERN-ի աշխատակից Սիլվեստր Դե Ջենարոն Hardronic  երաժշտական փառատոնի ժամանակ ետնաբեմում լուսանկարում է Les Horribles Cernettes-ի աղջիկներին ՝ ապագա սկավառակի շապիկի համար:

Փառատոնից որոշ ժամանակ անց CERN-ի թիմը նախագծում է ինտերնետի նոր տարբերակ՝ պատկերներ հավելելու հնարավորությամբ: Թիմ Բերներս-Լին խնդրում է Սիլվանոյից մի քանի լուսանկար: Ուղարկված լուսանկարների թվում էր Les Horribles Cernettes-ի աղջիկների լուսանկարը՝ մշակված Photoshop-ի առաջին տարբերակով: