Մինչև տարեվերջ Օրանժը ՀՀ-ում կմատուցի ֆիքսված կապի ծառայություններ

Այսօր՝ հուլիսի 18-ի նիստի ժամանակ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց «Օրանժ Արմենիա» ընկերության ներկայացրած դիմումը՝ հանրային ամրակցված հեռախոսային ցանց ապահովելու նպատակով տրամադրել ոչ աշխարհագրական կոդով 10 000 հեռախոսահամար:

«Օրանժ Արմենիա»-ի փոխկապակցման կոորդինատոր Վահե Հովհաննիսյանի խոսքով, ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ սկսել ֆիքսված կապի ծառայություններ մատուցել իր ամբողջ ծածկույթում՝ ՀՀ ողջ բնակավայրերում՝ թե՛ Երևանում և թե՛ ՀՀ մարզերում:

Վահե Հովհաննիսյանը հավելեց, որ լինելու են ֆիքսված հեռախոսներ՝ աշխատող Օրանժ SIM քարտով՝ օգտագործելով GSM  տեխնոլոգիան:

Իսկ հոկտեմբերի 1-ից ՀԾԿՀ-ն կպարտավորեցնի բջջային օպերատորներին ծածկույթ ապահովել Հայաստանի բոլոր բնակավայրերում: