Apple-ն իր յուրաքանչյուր արտադրանքը նախագծելիս ձգտում է հասնել կատարյալին, հատկապես, երբ խոսքը գնում է iPhone սմարթֆոնի մասին: Wall Street Journal-ի տվյալներով, iPhone-ի գալիք սերունդն ունենալու է ամբողջովին նոր տեխնոլոգիայով մշակված էկրան:
Այսպես կոչված «ներմիջուկային» տեխնոլոգիան ենթադրում է էկրանի հաստության կրճատում՝ անմիջապես էկրանի մակերեսի տակ սենսորի տեղակայման շնորհիվ: Սպասվում է, որ այս տեխնոլոգիան հնարավորություն կտա ոչ միայն կրճատել էկրանի, այլ նաև հենց սարքի հաստությունը: Բացի դրանից կկատարելագործվի պատկերի որակը:
Հիշենք, որ նոր iPhone-ի թողարկումը սպասվում է 2012թ. աշնանը: Ըստ մամուլում տարածված լուրերի, այն ունենալու է ավելի մեծ էկրան, նոր դիզայն և աշխատելու է iOS 6 օպերացիոն համակարգով:
WSJ-ի աղբյուրների խոսքով, էկրանի նոր տեխնոլոգիայի մշակմամբ զբաղվում են միանգամից երեք ընկերություն՝ Sharp-ը, LG-ն և Apple-ի նոր գործընկեր Japan Display-ը: