Այսուհետ բոլոր iPhone օգտագործողները կարող են իրենց երեխաներին հեշտությամբ տառաճանաչ դարձնել: Անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել Apple-ի iStore օնլայն խանութից ArmFlashCards iPhone ծրագիրը:
Ծրագրի գունազարդ աուդիո պատկերների օգնությամբ, երեխաներն արագորեն կսովորեն ճանաչել, կարդալ և արտասանել հայոց այբուբենի տառերը, կզարգացնեն հայերեն տառեր ու բառեր լսելու և արտասանելու իրենց հմտությունը:
ArmFlashCards-ի նախագծողներն են իրենց «ԶյաբՍ» անվանող նախագծող և դիզայներ տղաների մի խումբ:
«Հայաստանում վերջին տարիներին ինտերնետից օգտվողների թվի կտրուկ ավելացումը հայալեզու նյութերի կարիք է առաջացնում և այդ բացը լրացնելու համար մենք նախաձեռնել ենք հայալեզու ծրագրերի մշակում iOS համակարգերի համար: Մեզ օգնում է աուդիոգրքերի ստեղծման փորձը»,-ասաց «ԶյաբՍ» թիմի անդամ Սամվել Հովհաննիսյանը ittrend.am-ի հետ զրույցում:
«ԶյաբՍ» թիմի տղաները բացի հայոց այբուբենի iPhone ծրագրից, նախագծել են նաև վրացերեն և ուկրաիներեն այբուբենները: