Twitter-ում գործարկվել է գովազդի թիրախավորման գործիք

Twitter-ը գործարկել է «թիրախավորում» ֆունկցիան գովազդատուների համար: Ինչպես միկրոբլոգը նշում է իր պաշտոնական բլոգում, այսուհետ ապրանքանիշերը կկարողանան տեղադրել գրառումներ՝ սահմանափակելով դիտողներին ըստ աշխարհագրության և այդ պահին Twitter մուտք գործած սարքի տեսակի՝ համակարգչի կամ բջջայինի:

Թիրախավորման գործիքը հասանելի է բոլոր գովազդատուների համար: Հիշենք, որ Twitter-ում ապրանքանիշերը կարող են իրենց գրառումները ցուցադրել ոչ միայն իրենց էջին բաժանորդագրված, այլև սովորական օգտագործողներին՝ թիրախավորելով լսարանը:

Գովազդը համարվում է Twitter-ի եկամտի հիմնական աղբյուրը: Վերջին շրջանում միկրոբլոգն աշխատում է գովազդատուների համար նոր գործիքների նախագծման ուղղությամբ: