Nexus 7-ի գնորդները հայտնաբերել են գործարանային թերություններ

Google-ի նոր թողարկված Nexus 7 պլանշետի օգտագործողները հայտնաբերել են գործարանային թերություններ և բարձրաձայնում են դրանց մասին տեխնիկական ֆորումներում: Ոմանց խոսքով, պլանշետի էկրանի որոշակի մասերում սենսորը չի աշխատում կամ էկրանի գույներն անհավասար են բաշխված, հաղորդում է New York Times-ը:
Հիշենք, որ Nexus 7-ի վաճառքը մեկնարկել է նախորդ շաբաթ: ԱՄՆ-ում վաճառվեցին պլանշետի առաջին արտադրության բոլոր օրինակները:7 դյույմանոց պլանշետն առաջին անգամ ներկայացվել է հունիսին՝ Google-ի ամենամյա կոնֆերանսի ժամանակ: Nexus 7-իհիմնական մրցակիցն է Amazon-ի Kindle Fire պլանշետը: