Պարզվում է, որ Android օպերացիոն համակարգի վերջին՝ 4.1 Jelly Bean տարբերակը ամենաանվտանգն է «կանաչ ռոբոտի» բոլոր տարբերակներից: Ինչպես գրում են Ars Technica-ի միջազգային աղբյուրները, համակարգը պաշտպանված է անվտանգության բոլոր տեսակի ժամանակակից ստանդարտներով:
«Jelly Bean-ն հագեցած է ASLR և DEP անվտանգության համակարգերով, ահա թե ինչու է դժվար այս ՕՀ-ին ուղղված վիրուսներ նախագծել»,-նշել է Ars Technica-ի հետազոտությունների գլխավոր ղեկավար Չարլի Միլերը:
ASLR (address space layout randomization) անվտանգության համակարգը պաշտպանում է ՕՀ-ն հաքերային վնասակար ծրագրերից: