Samsung ընկերությունը վաճառել է ավելի քան 10 միլիոն Galaxy S III սմարթֆոն: Այս մասին գրում է CNET-ը՝ հղելով ընկերության ՏՏ և բջջային կապի բաժնի նախագահ Չոնգ-Կյուն Շինին:
Այս ցուցանիշին սմարթֆոնը հասել է ընդամենը 2 ամսում՝ սկսած վաճառքի մեկնարկից: Հիշենք, որ այն վաճառքի դուրս եկավ միանգամից 28 երկրներում: Իսկ Հայաստանում սմարթֆոնը կարելի է գնել Օրանժ Արմենիա (350000 դրամ) և ՎիվաՍել-ՄՏՍ (339000 դրամ) ընկերությունների խանութներից:
Հիշենք, որ սմարթֆոնի նախորդ սերունդը՝ Galaxy S II-ը այս նույն ցուցանիշին հասել էր 5 ամսում: 2012թ. հունիսի 1-ի տվյալներով, ողջ աշխարհում վաճառվել է 50մլն. Galaxy S և Galaxy S II սմարթֆոն: Galaxy S III-ը համարվում է Apple ընկերության iPhone-ի հիմնական մրցակիցը: