5 քայլ, որ պետք է անել նախքան հին սմարթֆոնից ազատվելը

Երբ ձեռք ենք բերում նոր սմարթֆոն, սովորաբար հինը փոխանցում ենք ուրիշին։ Խորհուրդ ենք տալիս չշտապել հին սմարթֆոնից ազատվել, քանի դեռ չեք կատարել այս քայլերը։ Առաջին հերթին պետք է հիշել անձնական տվյալների պաշտպանության մասին։

Երկփուլային մուտքի կոդեր

Երկփուլային նույնականացումը հաշիվների պաշտպանության ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է։ Բայց անվտանգության հետ մեկտեղ, անհրաժեշտ է մշտապես ձեռքի տակ ունենալ պաշտպանական կոդերը։ Երբեմն այդ կոդերը SMS հաղորդագրությամբ են գալիս, երբեմն այն ստանալու համար հարկավոր է լինում հատուկ հավելվածներ ունենալ։ Առաջին հերթին պետք է հիշել և հին սմարթֆոնի միջից հանել SIM քարտը, որպեսզի հետագայում Դուք ստանաք այդ SMS-ները։

Նամակագրության պատմություն

Որքան շատ մեսենջերներից եք օգտվում, այդքան ավելի հեշտ է մոռանալ պահպանել զրույցները։ Որոշ ծառայություններում, օրինակ` Facebook Messenger-ում և Instagram–ում զրույցները հաճախ պահպանվում են ամպում, հավելվածը բացելուց հետո դրանց նամակագրություններն անմիջապես հասանելի են դառնում։Այլ մեսենջերներում ամեն ինչ այլ է, ավելի բարդ է։ Այդ պատճառով խորդուրդ ենք տալիս ստուգել ևս մեկ անգամ, նախքան հին սմարթֆոնից հրաժարվելը։ ինչպես օրինակ`  WhatsApp–ի դեպքում, հարկավոր է չատի կարգավորումներից պահպանել զրույցների պատճենը։

Բրաուզերի տվյալները 

Ձեզ հավանաբար գրեթե չի անհանգստացնում, թե ինչ կարող է պահպանվել հին սմարթֆոնի բրաուզերում։ Բայց պետք է ստուգել նաև այս ասպեկտը։ Android-ի դեպքում խոսքը գնում է այն ֆայլերի մասին, որոնք ներբեռնել եք համացանցից։ Բացե՛ք Download բաժինը ցանկացած ֆայլ–մենեջեր հավելվածի օգնությամբ և տեսեք արդյոք բոլոր ներբեռնած ֆայլերում չկան այնպիսինները, որոնք չեք ցականա, որ տեսնեն այլ մարդիկ։iOS–ի պարագայում բրաուզերը ոչինչ չի կարող պահպանել ուղիղ կերպով, բացի լուսանկարնեից, այդ պատճառով էլ iPhone–ի տերերը կարող են չանհանգստանալ։Ստուգեք, արդյոք բրաուզերի տվյալները սինքրոնացնում է գաղտնաբառերը և ձեր այցեությունների պատմության տվյալները։ Բացեք Chrome–ի կարգավորումները ընտրեք Ձեր հաշիվը և անցեք «Синхронизация» պատուհան։ Firefox–ում էլ նույն կեպով կարող եք ստուգել։

Լոկալ ֆայլեր

Ներկայումս մեր գրեթե բոլորր տվյալները պահպանվում են ամպային համակարգերում, այդ պատճառով էլ հեշտորեն կարող եք մոռանալ սմարթֆոնի հիշողության մեջ պահպանած լոկալ ֆայլերը։ Android և iOS համակարգերում կան բազային ֆայլ–մենեջերներ, որոնք էլ կօգնեն առանց ժամանակ ու ջանք կորցնելու ստուգել նաև այդ ֆայլերը։  Եթե լուսանկարները և տեսանյութերը պահպանում եք հատուկ հավելվածներում, ապա համոզվեք արդյոք դրանք պահպանում են նաև սքրինշոթերը և մեսենջերների նկարները։

Կապված սարքավորումներ

Վերջում հիշեք այն բոլոր սարքավորումների մասին, որոնք կապված են տվյալ սմարթֆոնին։ Դրանք հարկավոր է անջատել միմյանցից։ Ինչպես նաև ստուգեք բոլոր այն հավելվածները, որոնցով վճարումներ եք կատարում կամ բաժանորդագրված եք այս կամ այն ծառայությանը։ Պետք է նաև սմարթֆոնը անջատել հիմնական հաշվից։Apple–ը նաև խորհուրդ է տալիս նման դեպքերում չեղարկել iMessage-ի գրանցումը, հատկապես, եթե  iOS–ից անցում եք կատարում Android համակարգ` հետագա խնդիրներից ու խառնաշփոթից ազատվելու նպատակով։