Նախորդ շաբաթ մենք պատմեցինք Mozilla ընկերության Firefox օպերացիոն համակարգի մասին, որը նախագծված է HTML 5 վեբ ստանդարտով և նախատեսված է սմարթֆոնների համար: Իսկ այսօր մենք կցույց տանք, թե ինչպես կարելի է այն տեղադրել անհատական համակարգիչ, ընդ որում բոլոր ճանաչված ՕՀ-ներում՝ Windows, Mac OS և Linux:
Նախևառաջ անհրաժեշտ է ներբեռնել build-ը Mozilla-ի FTP սերվերից, իսկ ապա օգտվել Gaia Hacking-ի էջում տեղադրված կարգավորումներից:
Քանի որ տեղադրումն այդքան էլ հեշտ գործընթաց չէ սովորական օգտագործողի համար, առաջարկում ենք դիտել փոքր հոլովակ, որը ցույց է տալիս, թե ինչպես ՕՀ-ն տեղադրել համակարգիչ: