Ստեղծվել է օնլայն-գերեզմանոց Facebook-ի մահացած օգտագործողների համար

Օրական կյանքից հեռանում է մոտ 8000 Facebook օգտագործող: Իսկ ի՞նչ է տեղի ունենում նրանց էջերի հետ:

Մի քանի ամիս առաջ Ռուս Հերլ անունով օգտագործողը կորցրեց իր ընկերոջը: Այս դեպքից հետո Հելը մտածեց, որ պետք է ինչ որ կերպ անմահացնել Facebook-ում ընկերոջ հիշատակը:

Նա մտածեց, որ Facebook-ում անհրաժեշտ է ստեղծել մի առանձին բաժին՝ գերեզմանոցի նման, որտեղ հնարավոր կլինի«թաղել» սոցցանցի մահացած օգտագործողներին: Արդյունքում, նա ստեղծեց Evertalk կայքը: Այսօր այս կայքում կա ավելի քան 3000 վիրտուալ հուշարձան՝ նվիրված Facebook-ի մահացած օգտագործողներին:

Evertalk ծրագիրը հնարավորություն է տալիս Facebook օգտագործողներին ստեղծել ֆոտո և վիդեոէջեր, հյուրերի գիրք, ուր հնարավոր է ներբեռնել ֆոտո և վիդեոհիշողությունները: Evertalk-ն ունի նաև նվիրատվությունների էջ: Այս տեսանյութը պատմում է ծրագիր ֆունկցիաների մասին: