Google-ում հայտնվել է ձայնային հրամաններ կատարող հաշվիչ

Google որոնողական համակարգում գործարկվել է ձայնային հրամաններ կատարող հաշվիչ: Այս մասին հայտնում է TechCrunch-ը:

Մաթեմատիկական հարցումներին ի պատասխան՝ արդյունքների էջի անմիջապես որոնման տողի ներքևում հայտնվում է հաշվիչը: Օգտագործողը կարող է օգտվել հաշվիչի ինտերֆեյսի կոճակներից՝ նախատեսված 15 մաթեմատիկական գործողությունների համար:

Հաշվիչն աշխատում է նաև ձայնային հրամանների դեպքում: Բջջային տարբերակում հաշվիչ ծրագիրն ամբողջապես դեռ հասանելի չէ: Պետք է նշել, որ նոր հաշվիչն առայժմ հասանելի է միայն google.com ինտերնֆեյսի համար: