Instagram ակնոցի կոնցեպտ (ֆոտոշարք)

Եթե հոգնել եք տեսնել աշխարհն իր ամենօրյա գույներով, ապա հենց Ձեզ համար գերմանացի դիզայներ Մարկուս Գերկեն նախագծել է Instaglass կոնցեպտը: Այս Instaglass արևային ակնոցը ցույց է տալիս աշխարհը ճանաչված Instagram ծրագրի ֆիլտրերով:

«Մարդիկ օգտագործում են Instagram-ը և սիրում ծրագրի ֆիլտրերը, կիսում լուսանկարները ընկերների հետ: Արդյո՞ք հետաքրքիր չէր լինի կիսել Ձեր առօրյան»,-նշել է դիզայները: Ակնոցն ունի “Insta” կոճակ, որով հնարավոր է ընտրել ֆիլտրներից որևէ մեկը, ապա նկարել պատկերը հենց ակնոցի միջոցով և ներբեռնել նկարը Instagram:

Ահա այսպիսին է գերմանացի դիզայների մշակած կոնցեպտը: